Մենք կաևրորում ենք կայուն զարգացումը

Նպատակ ունենալով նպաստել կայուն աճին` մենք իրականացնում ենք սոցիալական ծրագրեր տնտեսության տարբեր ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների և երիտասարդների համար հնարավորությունների ստեղծմանը։

Սոցիալական ազդեցությունը
Ցե-Կվադրատ Ներդրումային Խմբի առաքելությունն է

Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը կարևորում է սոցիալական ազդեցություն՝ համարելով այն հիմնական արժեք: Խումբն ամբողջ աշխարհում ֆինանսավորում է կրթության և առողջապահության ոլորտի բարելավմանը և աղքատության դեմ պայքարին ուղղված նախագծեր։ 

Մեր Նախագծերը

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը 100 մլն. ՀՀ դրամ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախից տեղահանված ընտանիքներին

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը մարդասիրական օգնություն կցուցաբերի Արցախից տեղահանված ընտանիքներին՝ նպատակ ունենալով աջակցել հումանիտար աղետի արդյունքում տուժած երեխաներին և ընտանիքներին, որոնք կանգնած  են իրենց կյանքը վերակառուցելու խնդրի առաջ։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի Խորհրդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերը վերահաստատել է Ընկերության և բաժնետերերի շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին, իրենց տները և հայրենիքը։

Ընկերությունը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է շարունակաբար աջակել խոցելի խմբերին:

 

Նկարի հեղինակ՝ Դավիթ Ղահրամանյան

Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների 14 Արմաթ լաբորատորիաների վերազինման ֆինանսավորում
10-ից ավելի Արմաթի վերազինում 1 նորը հիմնադրելու փոխարեն։
Մայիսի 30-ին Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության նվիրատվությամբ և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) հետ համագործակցությամբ ստորագրվեց հուշագիր, որով կվերազինվեն Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների 14 Արմաթ լաբորատորիա:
«Ընտրեցինք Սյունիքը, քանի որ կարծում ենք, որ այս ժամանակահատվածում Սյունիքի մարզում զարգացման նախագծերի իրականացումը խիստ կարևոր է», - նշել է Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:
Ցե-Կվադրատ Ամպեգա ընկերությունն իր հիմնական՝ ակտիվների կառավարման և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման, գործառույթի շրջանակում նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը. ուստի, մեր սոցիալական պատասխանատվության շրջանակում էլ ընտրել ենք սոցիալ զարգացմանը ուղղակիորեն նպաստող ոլորտներ, որոնց թվին են դասվում որակյալ կրթությունը և երեխաների և երիտասարդների համար հավելյալ կրթական հնարավորությունների ստեղծումը։ Այս նախագծով հույս ունենք նպաստել տեխնոլոգիապես առաջադեմ հասարակության զարգացմանը Հայաստանում։
Ուրախ ենք համագործակցել ԱՏՁՄ հետ և մեր առանձնակի դերն ունենալ երկրում տեխնոլոգիական էկոհամակարգի երկարաժամկետ զարգացման մեջ։
 
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը նվիրաբերում է 40.000 եվրո նոյեմբերյանում ցերեկային խնամքի կենտրոնի կառուցման համար

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա Ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետությունում ղեկավարում է ավելի քան 100 միլիարդ դրամ կենսաթոշակային միջոցներ, այսօր հայտարարեց, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում 40.000 եվրո է նվիրաբերում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմին` Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ցերեկային խնամքի կենտրոնի կառուցման համար:

Ծրագրի նպատակն է նպաստել Տավուշի մարզի և Նոյեմբերյան քաղաքի հարակից գյուղերում բնակվող երեխաների և նրանց ընտանիքների կրթական, ճանաչողական և հոգևոր բարեկեցությանը:

Ներկայիս ցերեկային կենտրոնը, որը գործում է 110 երեխաների համար, ունի վատ պայմաններ: Հետևաբար, հիմնարար անհրաժեշտություն է կենտրոնը վերակառուցելու մի հաստատության, որը կշարունակի գործել ամբողջ հզորությամբ և իր ազդեցությունն էլ ավելի կտարածի` ծառայելով Նոյեմբերյանի և հարակից գյուղերի ավելի շատ ընտանիքներին:

Նոր ցերեկային խնամքի կենտրոնը տեղակայված է լինելու երկու հարկերում, որոնք միասին կկազմեն 615 քմ տարածք: Ծրագրի շնորհիվ Նոյեմբերյան քաղաքում ավելի քան 200 սոցիալապես խոցելի երեխաներ և նրանց ընտանիքները հնարավորություն կունենան ստանալու կրթություն, պատշաճ խնամք և սոցիալական ծառայություններ՝ նրանց կրթական և ճանաչողական զարգացումը խթանելու, ինչպես նաև նրանց կյանքի որակը բարելավելու համար:

«Այս նախագիծը հնարավորություն է ընձեռնում Տավուշի մարզում բնակվող երեխաներին ունենալ ավելի պայծառ ապագա: Կենտրոնի հայեցակարգը տարիների ընթացքում ապացուցել է, որ արդյունավետ է, և մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցել կենտրոնի հետագա զարգացմանը: Այս ցերեկային կենտրոնը կդառնա լքվածության վտանգի տակ գտնվող երեխաների համար այլընտրանքային խնամքի օրինակելի տեղ, իսկ ծնողներին հնարավորություն կտա իրենց երեխաներին մեծացնել ներառական և սիրող միջավայրում»,- նշել է Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:

2023 թվականին Ցե-Կվադրատ Ամպեգան ստեղծեց Սոցիալական Ֆոնդ՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել սոցիալ-տնտեսական աճը և նպաստել սոցիալական ազդեցության ներդրումների էկոհամակարգի զարգացմանը։ Ֆոնդը ներդրումներ է կատարում սոցիալական ձեռնարկություններում, որոնք աջակցում են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներին (ԿԶՆ)։

Մենք առաջնահերթություն ենք տալիս այն ընկերություններին, որոնք ստեղծում են կրթական հնարավորություններ երեխաների և երիտասարդների համար, նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը, աջակցում են գենդերային հավասարությանը և խոցելի խմբերի ներառմանը, ապահովում են հանրային առողջության և բարեկեցության հասանելիությունը, աջակցում են տարածաշրջանային զարգացմանը և նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը տարբեր ոլորտներում։

Ստացեք ներդրում

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՖՈՆԴԻՑ

Ֆոնդը դիտարկում է ֆինանսապես կայուն կամ խոստումնալից բիզնես մոդել ունեցող շահույթ հետապնդող ձեռնարկությունների, որոնք ունեն նաև սոցիալական ազդեցության ներուժ:

Ընկերությունները ֆինանսավորում կարող են ստանալ 2 եղանակով՝

 Բաժնային ներդրումներ

Փոխառություններ 

Դիմել

կատարեք ներդրում

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՖՈՆԴՈՒՄ

Ընկերությունները` իրենց կորպորատիվ սոցիալական
պատասխանատվության շրջանակում, ինչպես նաև
սոցիալական ներդրում կատարող անհատները, կստանան՝

 Պրոֆեսիոնալ կառավարում 

 Համակարգային ներդրումներ

 Երկարատև ազդեցություն

Դիմել

Social mission is at the core of
C-Quadrat Investment Group

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Commodi ea fuga harum minus odit officia, quae quia quidem quisquam rem repudiandae ullam ut, voluptatum. Dolore, enim et in laboriosam minima neque repellendus reprehenderit rerum. Alias aspernatur culpa numquam quasi repellat tenetur voluptas. Ab autem debitis, distinctio eos labore natus nostrum odit quae quasi veritatis? Beatae culpa est harum id illum ipsum magni minus modi odio placeat, quaerat, quas quia quidem rem sunt, temporibus velit! Animi, at blanditiis eum eveniet excepturi fugiat hic iusto, minima minus mollitia nihil, officiis quae rem repellendus sapiente! Beatae blanditiis et libero perspiciatis, quos similique voluptatem?

Սոցիալական ազդեցությունը
Ցե-Կվադրատ Ներդրումային Խմբի առաքելությունն է

Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը կարևորում է սոցիալական ազդեցություն՝ համարելով այն հիմնական արժեք: Խումբն ամբողջ աշխարհում ֆինանսավորում է կրթության և առողջապահության ոլորտի բարելավմանը և աղքատության դեմ պայքարին ուղղված նախագծեր։ 

Վերջին Թարմացում: 09-Օգոստոս-2024 14:04