Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների 14 Արմաթ լաբորատորիաների վերազինման ֆինանսավորում
10-ից ավելի Արմաթի վերազինում 1 նորը հիմնադրելու փոխարեն։
Մայիսի 30-ին Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության նվիրատվությամբ և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) հետ համագործակցությամբ ստորագրվեց հուշագիր, որով կվերազինվեն Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների 14 Արմաթ լաբորատորիա:
«Ընտրեցինք Սյունիքը, քանի որ կարծում ենք, որ այս ժամանակահատվածում Սյունիքի մարզում զարգացման նախագծերի իրականացումը խիստ կարևոր է», - նշել է Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:
Ցե-Կվադրատ Ամպեգա ընկերությունն իր հիմնական՝ ակտիվների կառավարման և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման, գործառույթի շրջանակում նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը. ուստի, մեր սոցիալական պատասխանատվության շրջանակում էլ ընտրել ենք սոցիալ զարգացմանը ուղղակիորեն նպաստող ոլորտներ, որոնց թվին են դասվում որակյալ կրթությունը և երեխաների և երիտասարդների համար հավելյալ կրթական հնարավորությունների ստեղծումը։ Այս նախագծով հույս ունենք նպաստել տեխնոլոգիապես առաջադեմ հասարակության զարգացմանը Հայաստանում։
Ուրախ ենք համագործակցել ԱՏՁՄ հետ և մեր առանձնակի դերն ունենալ երկրում տեխնոլոգիական էկոհամակարգի երկարաժամկետ զարգացման մեջ։