Եթե Ձեր ամսական համախառն աշխատավարձը չի գերազանցում 500,000 դրամը, աշխատավարձի 10%-ը կուտակվում է Ձեր կենսաթոշակային հաշվին՝ 5%-ը պետական համաֆինանսավորումից և 5%-ը Ձեր համախառն աշխատավարձից։
Եթե Ձեր ամսական համախառն աշխատավարձը գերազանցում է 500,000 դրամը, պետության համաֆինանսավորումը կազմում է 25,000 դրամ, իսկ Ձեր աշխատավարձի 10%-ի և 25,000 դրամի միջև տարբերությունը կուտակվում է Ձեր աշխատավարձից։ Օրինակ, եթե Ձեր ամսական աշխատավարձը 800,000 դրամ է, ընդհանուր կենսաթոշակային հատկացումը կազմում է 80,000 դրամ, որից 55,000 դրամը հատկացվում է Ձեր կողմից, իսկ 25,000 դրամը՝ պետության։
Սակայն ընդհանուր հատկացումները սահմանափակվում են նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի 10%-ով, որը 2023 թվականի ունվարի 1-ից կազմում է 112,500 դրամ։ Օրինակ, եթե Ձեր ամսական աշխատավարձը կազմում է 2,000,000 դրամ, ընդհանուր կենսաթոշակային կուտակումը կազմում է 112,500 դրամ, որից 87,500 դրամը հատկացվում է Ձեր կողմից, իսկ 25,000 դրամը՝ պետության։ Այսպիսով, եթե Ձեր համախառն աշխատավարձը գերազանցում 1,125,000 դրամը, ընդհանուր կենսաթոշակային հատկացումները պակաս են Ձեր ամսական համախառն աշխատավարձի 10%-ից՝ 200,000 դրամից։
Դուք կարող եք հրաժարվել այս առավելագույն շեմի կիրառումից՝ դիմելով Պետական եկամուտների կոմիտեին, ինչը կբարելավի ձեր ֆինանսական բարեկեցությունը և կօգնի պահպանել ձեր կենսամակարդակը կենսաթոշակային տարիքում։