«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» Ընկերությունը հիմնադրվել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության և գերմանական «Ամպեգա Ասսետ Մենեջմենթ ՍՊԸ» ընկերության կողմից։
«Ամպեգա Ասսետ Մենեջմենթ ՍՊԸ » ընկերության միակ (100%) բաժնետերն է «Տալանքս» (Talanx AG, S&P A+) ընկերությունը, ինչի արդյունքում վերջինս հանդիսանում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ անուղղակի բաժնետեր։
Ընդհանուր Ժողով 30 մայիս 2023
2023թ․-ի մայիսի 30-ին Դիտորդ Խորհուրդը որոշում ընդունեց 2022թ․-ի շահույթից Ընկերության մասնակիցների միջև 953,000,000 (Ինը հարյուր հիսուներեք միլիոն) ՀՀ դրամ շահութաբաժին բաշխելու վերաբերյալ։ Բաշխումը իրականացվում է ըստ Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակիցների բաժնեմասերի (Արձանագրություն թիվ 26)։
Ընդհանուր Ժողով 30 մայիս 2022
2022թ․-ի մայիսի 30-ին Դիտորդ Խորհուրդը որոշում ընդունեց 2021թ․-ի շահույթից Ընկերության մասնակիցների միջև 782,000,000 (Յոթ հարյուր ութսուներկու միլիոն) ՀՀ դրամ շահութաբաժին բաշխելու վերաբերյալ։ Բաշխումը իրականացվում է ըստ Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակիցների բաժնեմասերի (Արձանագրություն թիվ 24)։
Ընդհանուր Ժողով 30 ապրիլ 2021
2021թ․-ի ապրիլի 30-ին Դիտորդ Խորհուրդը որոշում ընդունեց 2020թ․-ի շահույթից Ընկերության մասնակիցների միջև 576,000,000 (հինգ հարյուր յոթանասունվեց միլիոն) ՀՀ դրամ շահութաբաժին բաշխելու վերաբերյալ։ Բաշխումը իրականացվում է ըստ Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակիցների բաժնեմասերի (Արձանագրություն թիվ 22)։
Ընկերության կառավարման մարմինները չեն ընդունել շահութաբաժնային քաղաքականություն սահմանող ակտեր