Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նվիրատվություն հիվանդանոցներին և ծերատներին
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊ ընկերությունը, բարձր գնահատելով բժիշկների և բուժ անձնակազմի կողմից այս օրերին իրականացվող կարևորագույն գործը, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում 15,000,000 ՀՀ դրամի աջակցություն է ցուցաբերում բուժ հաստատություններին և ծերանոցներին ։
Նախաձեռնության առաջին փուլով «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ն Հայաստանի Հանրապետության 5 հիվանդանոցների նվիրաբերում է պաշտպանիչ արտահագուստ, վահաններ և ռեսպիրատոր-դիմակներ։ Ընկերությունը արդեն աջակցել է «ՆՈՐՔ» Ինֆեկցիոն հիվանդանոցին և «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի» Գիտական Կենտրոնին։ Հաջորդիվ Վիեննայից ժամանած միջոցները ուղղվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» և«Վանաձորի» բժշկական կենտրոններին։
Նախաձեռնության երկրորդ փուլով՝ հաշվի առնելով կենսաթոշակառուների խոցելիությունը կորոնավիրուսային համաճարակին և մասնավորապես միայնակ ծերերի մասին հոգ տանելու կարևորությունը, 8 ծերատներ և ծերերի ցերեկային սպասարկման կենտրոններ կստանան պաշտպանիչ դիմակներ, բժշկական սարքավորումներ և Kaercher հատուկ մաքրման և մանրեազերծման սարքեր։ Ծրագրի երկրորդ փուլը իրագործվում է ընկերության խորհրդի անդամ պարոն Յոհաննես Կերխերի համաֆինանսավորմամբ իսկ ծերատներին օգնության մատակարարումը կիրականացվի նախաձեռնության գործընկեր՝ Կարիտաս Արմենիայի կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում բժիշկներին և բուժ անձնակազմին իրենց անձնվեր աշխատանքի համար և հուսով ենք, որ շուտով միահամուռ ուժերով կհաղթահարենք համաճարակը։
Առո՛ղջ եղեք,
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ