Ընդհանուր նկարագիր

Կենսաթոշակային ֆոնդեր

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը Հայաստանում կառավարում է երեք կենսաթոշակային ֆոնդ՝ CQFIX - Կայուն եկամտային, CQCON -  Պահպանողական (կոնսերվատիվ) և CQBAL - Հավասարակշռված։ Ֆոնդերի միջոցները ձևավորվում են մասնակիցների վճարներից (4.5%) և պետության համաֆինանսավորմամբ (5.5%): Ֆոնդերը տարբերվում են ներդրումային ռազմավարությամբ, որոնց նպատակն է ապահովել ֆոնդային ակտիվների արժեքի երկարաժամկետ աճը՝ ներդրումներ կատարելով բարձր վարկանիշ ունեցող տարբեր ֆինանսական գործիքներում:

Ֆոնդի և Ֆոնդի Կառավարչի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Ֆոնդի Կանոններից:  

Առ 31.12.2021

Graph_ARM_2021

 

 

 

 

“Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն եկամտային ֆոնդ ”

  • Նախատեսված է ցածր ռիսկայնություն նախընտրող մասնակիցների համար:

Ֆոնդի ակտիվների 100 տոկոսը ներդրվում է պարտքային գործիան շուկայիքներում, դրամակ գործիքներում, ավանդներում, և նմանատիպ գործիքներ ներառող ֆոնդերում:

 Ցե-Կվադրատ Արմենիա կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի կանոնները

“Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական ֆոնդ ”

  • Նախատեսված է միջին ռիսկայնություն նախընտրող մասնակիցների համար:

Ֆոնդի ակտիվների մինչև 25% ներդրվում է բաժնետոմսերում, բաժնային արժեթղթերի ֆոնդերում և այլ նմանատիպ գործիքներում: Ակտիվների մնացած մասը ներդրվում է պարտքային գործիքներում, ինչպիսիք են պարտատոմսերը, ավանդները և Ֆիքսված եկամտաբերությամբ ֆոնդերը:

 Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական կենսաթոշակային ֆոնդի կանոնները

“Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված ֆոնդ ”

  • Նախատեսված է ռիսկի համեմատաբար բարձր հակվածություն ունեցող մասնակիցների համար։ 

Ֆոնդի ակտիվների մինչև 50 տոկոսը ներդրվում է բաժնետոմսերում, բաժնային արժեթղթերի ֆոնդերում և այլ նմանատիպ գործիքներում: Ակտիվների մնացած մասը ներդրվում է պարտքային արժեթղթերում, դրամական շուկայի գործիքներում, ավանդներում և այլ նմանատիպ գործիքներում:

 

 Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի կանոնները
Վերջին Թարմացում: 12-Մարտ-2025 18:54