02/10/2023
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը 100 մլն. ՀՀ դրամ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախից տեղահանված ընտանիքներին
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը մարդասիրական օգնություն կցուցաբերի Արցախից տեղահանված ընտանիքներին՝ նպատակ ունենալով աջակցել հումանիտար աղետի արդյունքում տուժած երեխաներին և ընտանիքներին, որոնք կանգնած են իրենց կյանքը վերակառուցելու խնդրի առաջ։
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի Խորհրդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերը վերահաստատել է Ընկերության և բաժնետերերի շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին, իրենց տները և հայրենիքը։
Ընկերությունը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է շարունակաբար աջակել խոցելի խմբերին:
Նկարի հեղինակ՝ Դավիթ Ղահրամանյան
Վերջին Թարմացում: 14-Հունիս-2024 18:47