Ինչպես միանալ մեր ֆոնդերին
Մեր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերին միանալ կարելի է հետևյալ երկու տարբերակների միջոցով՝
Հաշվի օպերատորների միջոցով
Այցելել Կենսաթոշակային Հաշվի օպերատորներից* որևէ մեկին՝
Ներկայացնել նույնականացման քարտ (ID քարտ) կամ անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ վերջինս չունենալու դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք,
Լրացնել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմում։
*Հաշվի օպերատորը միջնորդ կազմակերպություն է, որի միջոցով կարելի է ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ, ինչպես նաև՝ հետագայում փոխել այն, հետևել կուտակումներին կամ քաղվածք ստանալ:
«Իմ Հաշիվը» համակարգի միջոցով
Այցելել www.cda.am կայք և մուտք գործել «Իմ հաշիվը» էջը,
նույնականացման քարտը կարդացող սարքը միացնել համակարգչին և սարքի մեջ տեղադրել նույնականացման քարտը,
մուտքագրել PIN ծածկագիրը, որը տրամադրվում է նույնականացման քարտի հետ,
«Իմ դիմումները» բաժնից ընտրել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը և լրացնել այն,
Դիմումը լրացնելուց հետո սեղմել «պահպանել» կոճակը, այնուհետև՝ «ընդունել» կոճակը:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի իր ունեցած փայերը ներկայացնել հետգնման (մարման), փոխել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և կենսաթոշակային ֆոնդը՝ իր օգտին կատարված կուտակային հատկացումները կամ հետագայում կատարվելիք կուտակային հատկացումներն ուղղելու նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող ցանկացած կենսաթոշակային ֆոնդ:
Միևնույն կառավարչի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի միջև կենսաթոշակային ֆոնդի փոփոոխությունը կատարվում է անվճար:
Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին փոխելը տարեկան մեկ անգամ կատարվում է անվճար: Տարվա ընթացքում հետագա փոփոխությունների դեպքում գանձվում է մարման վճար:
Կենսաթոշակային ֆոնդերի փայերի հետգնումը/մարումը իրականացվում է մասնակիցի՝ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ ընկերությանը (մասնակիցների ռեեստրը վարողը) ներկայացված համապատասխան դիմումի համաձայն, դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Կենսաթոշակային ֆոնդերի փայերի (մարման) կարգ պայմաններն ու կարգն առավել մանրամասն ներկայացված են համապատասխան Ֆոնդի կանոններում:
Կենսաթոշակային ֆոնդերի փայերի հետգնմա (մարման) կարգը և պայմաններն առավել մանրամասն ներկայացված են համապատասխան Ֆոնդի կանոններում: