05/12/2025

Բարեգործական ԱՆՎՃԱՐ ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ MYLER Mountain Resort-ում

Բարեգործական ԱՆՎՃԱՐ ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ MYLER Mountain Resort-ում

Ցե-Կվադրատ Ամպեգան իր 2025 թվականի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում նախաձեռնել է ձմեռային լեռնադահուկային ճամբար Արագածոտնի մարզի 12–16 տարեկան երեխաների համար։ Ճամբարը նախատեսված է 2025 թ․ դեկտեմբերի 22–26 ընկած ժամանակահատվածում՝ MyLer հանգստյան գոտու հետ համագործակցությամբ։

Ճամբարի հիմնական նպատակներն են՝

  • խթանել երեխաների ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը,
  • զարգացնել թիմային և սոցիալական հմտությունները,
  • աջակցել բարձր առաջադիմություն ունեցող երեխաներին,
  • հասանելի դարձնել լեռնադահուկային սպորտը առավել խոցելի խմբերին՝
    • զոհված զինծառայողների երեխաներին,
    • Արցախից տեղահանված երեխաներին,
    • ծնողազուրկ ընտանիքների երեխաներին,
    • սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
 
Ընտանիքների կողմից որևէ ներդրում չի պահանջվում։ Ճամբարի բոլոր ծախսերը ամբողջությամբ հոգում է Ցե-Կվադրատ Ամպեգան։ MyLer-ի կողմից կկազմակերպվի դասընթացներ, մարզիչներ, սնունդ, սարքավորումներ, տրանսպորտ, անվտանգություն։
 
Երազանքները սկսվում են հնարավորությունից։
 
Last updated: 09-December-2025 17:15